Գլխավոր Հասարակություն Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

48
0

Վաղ առավոտից Գյումրիում մեկնարկած Անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությունները շարունակվում են ավելի մեծ ոգեւորությամբ: Սեւ Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունից հետո նախարարները, պատգամավորները, հյուպատոսները, դեսպաններն ու աշխարհի տարբեր երկրներից եւ հանրապետության մարզերից  Գյումրի ժամանած հյուրերն ու գյումրեցիները քաղաքի ամենատարբեր փողոցներում եւ անկյուններում շարունակում են մասնակցել տոնական միջոցառումներին:

Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով ներկայացված են ՀՀ բոլոր մարզերն ու Արցախը: Յուրաքանչյուրն առաջարկում է եւ ներկայացնում իր մարզին ու բնակավայրին բնորոշ ուտեստ, ձեռագործ աշխատանք, նիստ ու կաց:

Աբովյան փողոցում առանձին կոլորիտով Շիրակի մարզն է ներկայացել:

Ռոք, ջազ, էլեկտրոնային, վինիլ, դասական, ժողովրդական. ամենատարբեր ոճերի երաժշտություն է հնչում Գյումրիում: Յուրաքանչյուրն իր բեմահարթակն ունի: Կումայրի պատմական միջուկի բոլոր անկյուններն են զբաղված: Քաղաքը զարդարված է Եռագույններով եւ եռագույն փուչիկներով, խորհրդանշական պատկերներով:

Ժամը 11:00-ից բացվել են եւ մինչեւ 23:00-ն Գյումրու քաղաքային զբոսայգում առանձին տաղավարներով ներկայանալու հնարավորություն ունեն Երևանի հայտնի բարերն ու սրճարանները: Շահումյան փողոցում արհեստի ու արվեստի փառատոն է անցկացվում: Ժամը 12:00-ից մինչեւ 23:00-ն Աբովյան փողոցում  են Գյումրու  հայտնի ռեստորաններն ու սննդի կետերն իրենց առանձին տաղավարներով:

Գալա համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին՝ Վարդանանց հրապարակում: Ելույթ կունենան Supacooks-ը (Հայաստան), Dole & Kom (Գերմանիա) եւ Capital Cities (ԱՄՆ) խմբերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ