Գլխավոր Լուրեր Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

17
0

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Սարգսյանն իր վարած Toyota մակնիշի 35 NF 668 համարանիշի ավտոմեքենայով Գյումրիի   Բաղրամյան փողոցի 73 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վթարի հետևանքով վարորդ Արմեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։