Գլխավոր Առողջապահություն Գյումրու ԲԿ-ում 70-ամյա քաղաքացի չի մահացել. հերքում

Գյումրու ԲԿ-ում 70-ամյա քաղաքացի չի մահացել. հերքում

376
0

Գյումրու ԲԿ մամուլի ծառայությունը Ֆեյսբուքյի պաշտոնական էջում տեղադրել է  հերքում՝ քիչ առաջ Politik.am կայքի տեղեկության վերաբերյալ: Ըստ հրապարակված տեղեկության՝  Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է 70-ամյա քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է կորոնովիրուս:

«Տեղեկացնում ենք, որ նշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանն առ այն, որ Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով քաղաքացու մահ է արձանագրվել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ենթադրյալ անձը, որի մասին հայտնում է լրատվամիջոցը, Գյումրու բժշկական կենտրանում հոսպիտալացված չի եղել:

Գյումրու բժշկական կենտրոնը չի զբաղվում կորոնովիրուսով վարակված պացիենտների բուժմամբ:

Politik.am-ին եւ տեղեկությունը վերահրապարակած այլ լրատվամիջոցների խնդրում ենք տարածել սույն հաղորդագրությունը»,- գրված է հերքման մեջ: