Գլխավոր Uncategorized Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

78
0

ՀՀ իշխանական վերնախավը, կառավարության անդամներ, դեսպանատների ներկայացուցիչներն ու պատգամավորները Գյումրու Սեւ բերդ ամրոցում են, որտեղ մեկնարկելու է միջոցառում:

Արդեն ժամանել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: 

Գյումրու Սեւ բերդ ամրոցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Վեհափառ Հայրապետը, պատգամավորներ, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր: 

Սեւ բերդ ամրոցում մեկնարկելու է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, այնուհետ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունելություն՝ Անկախության 28-րդ տարելիցի կապակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ