Գյումրու 102-րդ ռազմաբազայի ռուս զինվորականի մահվան պատճառը հայտնի է

    59
    0

    Սեպտեմբերի 10-ին Գյումրու Մուշ 2 թաղամասի 32 շենքի իր բնակարանում մահացած հայտնաբերված ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ռուս զինվորականի ՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինը մահացել է փայծախի վնասումից: Դեպքի պահին պայմանագրային զինծառայողը եղել է տանը՝ համածառայակցի հետ: Վերջինս գնացել է խոհանոց թեյ պատրաստելու, այդ պահին ինչ-որ ձայն է լսել, եկել, տեսել է ընկերն անգիտակից ընկած է հատակին: Ծառայակիցը զանգել է շտապօգնություն: Ըստ ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի, դեպքի վայր հասնելուն պես շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են ռուս զինվորականի մահը:

    Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, արդեն ձեռք են բերվել տվյալներ, համաձայն որոնց Բաբուշկինը վնասվածքները ստացել է մահանալուց 3 օր առաջ՝ Գյումրիում մոտոցիկլով ինքնավթարի ենթարկվելու պատճառով: Ըստ դատախազի, մոտոցիկլի զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ: «Տվյալներ կային, որ այդ դեպքի ականատես անձինք կան, արդեն պարզ են նրանց ինքնությունը, միջոցառումներ են ձեռնարկվում նրանց քննչական բաժին հրավիրելու եւ բացատրություն վերցնելու համար»,-ասաց դատախազը:

    Մահացած 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ քթի, ձեռքերի շրջանում: Առկա է դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալները՝ փայծախի վնասում, որը նախնական տվյալներով բնորոշ է վթարի ենթարկվելուն:

    Ըստ Կարեն Գաբրիելյանի, դեպքով քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
    խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ