Գլխավոր Քաղաքական Գնում ենք գարնանային ուղղությամբ․ պատգամավորները հիշեցին «Երևանյան օրերի խրոնիկան» ու «Թթենին»

Գնում ենք գարնանային ուղղությամբ․ պատգամավորները հիշեցին «Երևանյան օրերի խրոնիկան» ու «Թթենին»

19
0
ԱԺ-ում քննարկվում է միջազգային տարբեր կազմակերպություններից վարկեր վերցնելու համաձայնագիրը: Պատգամավորները հաճախ իրենց խոսքը համեմում են հայտնի ֆիլմերից դրվագներով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում հիշեց «Երևանյան օրերի խրոնիկան»․ «Տենց ֆիլմ կար, որտեղ գլխավոր դերում Խորեն Աբրահամյանն էր, նստում է տաքսի, ասում է` վարպե´տ, քշի´ գարնանային փողոց, մի ամբողջ օր ման են գալիս, թե որտեղ է, վերջում պարզվում է, որ Նորքում մի փայտի վրա գրված է «Գարնանային», բայց ոչ մի բան չկա: Հիմա մենք վարկ ենք վերցնում, ասում եք՝ գարուն է դա մեզ համար, գնում ենք գարնանային ուղղությամբ, չկա տենց բան»:
Ի պատասխան, «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը հիշեց մեկ այլ ֆիլմ․ ««Թթենին» հիշո՞ւմ եք Սամսոնին՝ էն հաղթանդամ տղամարդուն, և Գասպարին հիշո՞ւմ եք, չէ՞: Որ Գասպարը գալիս խնդրում է, թողի, որ իրեն ծեծի, որ տղաներ ունի ինքը, որ խայտառակ չլինի, հիմա երբեմն ինձ թվում է` ընդդիմությունը էդ Գասպարն է, որ ասում է` թողե´ք էս ամբիոնից կոպիտ բաներ ասենք, հետո, որ մեկումեջ պատասխան ենք տալիս, ասում են անհանդուրժողական են, էդ նույնն է, որ Գասպարը ոստիկանություն զանգի, ասի` ինձ ծեծում են, հիմա եկեք գործընկերության շրջանակներում որոշենք` որո՞նք են էդ կարմիր գծերը, որ չպետք է անցնենք, և երբ որ անցնում ենք, իմանանք, որ Սամսոնը տալու է պատասխան»,- ասել է Դանիելյանը: