Գլխավոր Քաղաքական Գոնե այժմ պետք է հասկանա, թե իրականում որն էր արդարադատության իրական սպանդը....

Գոնե այժմ պետք է հասկանա, թե իրականում որն էր արդարադատության իրական սպանդը. Գայանե Աբրահամյան

29
0

«Ռոբերտ Քոչարյանն առիթը բաց չէր թողնում՝ այցելելու շինհրապարակ՝ հպարտորեն ասելով, թե բողոքողներ չկան: Այսօր, երբ ամբաստանյալ Քոչարյանը դատական նիստերում հայտարարում է, որ արդարադատություն չկա, և իր խոսքերով՝ մենք սպանում ենք արդարադատությունը, թերևս գոնե այժմ պետք է հասկանա, թե իրականում որն էր արդարադատության իրական սպանդը»,- այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնած ««Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով ունկնդրումների ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Հյուսիսային պողոտայով քայլելիս չեն հիշում, թե դրա կառուցման ժամանակ քանի ընտանիքի ճակատագիր խեղվեց: 24 տարի անց ավելի քան 3 հազար անձ ուղղակի տնազուրկ է: Դրա փոխարեն մի որոշակի էլիտար խմբակ դարձավ միլիոնատեր: Այդ դեպքերից յուրաքանչյուրը պետության խարանն է և անարգանք՝ Սահմանդրությանն ու մարդկանց արժանապատվությանը»,- նշել է Աբրահամյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ