Գլխավոր Հայաստան Գործադիր մարմնի նիստ՝ ՀՀԿ-ում․ նիստը կվարի Սերժ Սարգսյանը

Գործադիր մարմնի նիստ՝ ՀՀԿ-ում․ նիստը կվարի Սերժ Սարգսյանը

18
0

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահը ամենաուժեղ շոկն էր հետհեղափոխական Հայաստանում, քանի որ համաձայնեք, Հատուկ ծառայությունների ղեկավարների սպանությունը կամ ինքնասպանությունը որևէ երկրում լուրջ և ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Հետևաբար, առաջին գնահատականներին, կարծիքներին, ու վարկածներին ծանոթանալու նպատակով «Հրապարակն» ուղղվեց դեպի ՀՀԿ, որտեղ վերջին 2 տարիների պես սովարականի նման կիսադատարկ էր, սակայն րոպեներ անց շենքը սկսեց լցվել․ եկան Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, այլք։  Տեղեկացանք նաև, որ այսօր ժամըտ 18․30-ին նշանակված է Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը։  Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նկատեց, որ այդ նսիտը նշանակված է եղել  մինչև այս դեպքերը, այսինքն՝ Գեորգի Կուտոյանի մահը։ Որևէ մեկնաբանությունից ու կարծիքից հանրապետականներն առայժմ զերծ են մնում։ Արմեն Աշոտյանը միայն կրկնեց այն, ինչ գրել էր իր ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ, որ  Գեորգի Կուտոյանի սպանության գույժից ցնցված է և որ ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Նաև հավելեց, որ պատկան մարմիններից պահանջում է գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:

Հանրապետական Կարինե Աճեմյանը խոսեց այն երևույթի մասին, որ տեղեկատվական ահռելի ու պայթունավտանգ բազայի տիրաեպետող մարդուն մահացած են գտնում։

«Շոկայիին էր նորությունը, իրականում՝ ողբերգական, որովհետև երիտասարդ մարդ, Դուք ասում եք՝ ԱԱԾ պետ, ես պարզապես ասում եմ՝ երիտասարդ, որըտ դեռ շատ անելիք ուներ։ Շատ տխուր է հարցը, բայց երևի թե իրավապահ մարմինները պետք է ճշտեն, հասկանանք՝ ինչն է պատճառը, բայց որ բոլորս ցնցված ենք, փաստ է»,-իր ցավակացությունը հայտնեց Կարինե Աճեմյանը։