Գլխավոր Քաղաքական Գործողություններ են արել, որ մինչև 2035 թիվը չենք ունենա մեր երազանքի ՍԴ-ն

Գործողություններ են արել, որ մինչև 2035 թիվը չենք ունենա մեր երազանքի ՍԴ-ն

10
0

Կառավարությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախագծի՝ այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված՝ Սահմանադրական դատարանի դատավորները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով, և այս բոլոր դրույթներն արդեն ուժի մեջ են մտնել:

«Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չի իրականացնել առնվազն մինչ 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից՝ գործողություններ են արել, որոնք մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալու այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Հայաստանում տասը տարին մեկ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում,  և եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է՝ փոխվեն դրույթները: