Գլխավոր Աշխարհ Գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը (տեսանյութ)

Գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը (տեսանյութ)

10
0

Վիկտոր Հյուգոյի գրած բանաստեղծությունը` ձեռագրով,  պատահաբար հայտնաբերվել է Ֆրանսիայի արևելքում գրողի անունը կրող քոլեջում:

Ըստ Le Figaro-ի հաղորդած տեղեկության` ուսումնական հաստատության տնօրեն Ժան-Ժակ Ֆիտոն ասել է, որ իրենք ցանկանում էին կարգավորել արխիվը,  այդ ժամանակ էլ հաստատության աշխատակիցները պահարաններից մեկում հայտնաբերել են Վիկտոր Հյուգոյի ստորագրությամբ «բոլորի կողմից մոռացված» արժեքավոր ձեռագիրը:

Բնօրինակի լեզուն՝ իսպաներեն, Վիկտոր Հյուգո, 1951

Le Figaro-ի տեղեկությունը փոխանցող ռուսական աղբյուրն էլ գրում է, որ դա տեղի է ունեցել Ամանորի նախօրեին տեղի ունեցած մաքրության ժամանակ:
Ձեռագիր մոտ 150 տարեկան են, բայց  այն շատ լավ պահպանված է: Հայտնաբերելուց հետո այն տեղադրվել է ապակու տակ, և այժմ այն զարդարում է տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:

Բնօրինակի լեզուն՝ իսպաներեն,
Վիկտոր Հյուգո, 1868

Բանաստեղծությունը կոչվում է «Թշվառ երեխաներ»: Քոլեջը երկու քառյակից բաղկացած թանկարժեք տեքստը ձեռք է բերել 1951 թվականին: