Գլխավոր Մշակույթ Գրիգոր Լուսավորչի հուշարձանի ստեղծումը մոսկվացիների են վստահել

Գրիգոր Լուսավորչի հուշարձանի ստեղծումը մոսկվացիների են վստահել

29
0

Գյումրիում կտեղադրվի բոլոր հայերի առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի 4 մետրանոց հուշարձանը: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:

Խաչը ձեռքին, բաց մոխրագույն գրանիտից Լուսավորչի հուշարձանի ստեղծումը կստանձնեն մոսկվացի քանդակագործները՝ Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր արտիստներ Միքայել և Վահե Սողոյանների ղեկավարությամբ:

«Թեման շատ բարդ է և պատասխանատու. ներկայումս Հայաստանում չկա բոլոր հայերի առաջին կաթողիկոսի հուշարձանը: Հենց գրանիտում է, որ ընդհանուր պլանների և հյուսվածքների տատանումների շնորհիվ պատկերն առավել բազմակողմանիորեն կարող է փոխանցվել: Իհարկե, մենք չունենք Սուրբ Գրիգորի վստահելի պատկերի աղբյուրներ, արխիվային նյութերը սուղ են, հետևաբար՝ մենք առաջնորդվելու ենք հիմնականի փոխանցման ստեղծագործական որոնմամբ: Ժողովրդի համար սուրբ նահատակ Գրիգորը հավատքի հոգևոր անձնավորումն էր, որի միջոցով Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը»,- ասել է Միքայել Սողոյանը ТАСС-ին:

Միքայել Սողոյանը հավելեց, որ հուշարձանը տեղադրվելու է Գյումրիի 19-րդ դարի Սև բերդի հրապարակում՝ այնտեղ, որտեղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2016 թ. Հայաստան կատարած իր այցի ժամանակ պատարագ մատուցեց:

Հուշարձանի բացումը տեղի կունենա 2020 թ. սեպտեմբերի 30-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակի օրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ