Գլխավոր Իրավական Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ

Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ

20
0

Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ ավելի ոչինչ չի կարող ասել։

Նշենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նրա կարգավիճակը դեռ հայտնի չէ:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԻԵԴ–ում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ