Գլխավոր Լուրեր Գ.Ծառուկյանը դրամական պարգևներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած 500 ուսանողների (տեսանյութ)

Գ.Ծառուկյանը դրամական պարգևներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած 500 ուսանողների (տեսանյութ)

9
0

Արդեն 19 տարի շարունակ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնն անցկացրել է ուսանողների հետ, պարգևատրել և խրախուսանքի արժանացրել լավագույններին: Այս տարի «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի են արժանացել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորող, բարձր առաջադիմությամբ աչքի ընկած Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցները, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված և մասնակից ազատամարտիկների երեխաները: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կրթաթոշակի արժանացած 500 լավագույններին և մաղթել, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո դառնան երկրի արժանի քաղաքացիներ: