Գլխավոր Իրավական Դատախազությունը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման դեմ բողոքը

Դատախազությունը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման դեմ բողոքը

81
0

Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ: Այս մասին ասել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելու գործով։

Ա.Վարդեւանյանն ասել է, որ դատախազությանը ներկայացրել են ծավալուն բողոք, շուրջ 20 հարցից բաղկացած, սակայն պատասխաններում որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել։

Ըստ պաշտպանի, Արա Բաբլոյանը կողմ չի եղել դատախազությանը բողոք ներկայացնելուն։ Վադեւանյանը հիշեցրել է նաեւ երեկ՝ խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ քարտուղարությանը՝ ԱԺ կանոնակարգի հոդվածի համար դիմելու մասին. «ԱԺ-ում ԱԺ նախագահը դիմեց՝ պարոն Սողոմոնյան, ասեք ԱԺ-ի կանոնակարգի ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ Տարիներ շարունակ պարոն Սողոմոնյանը քարտուղարության պետն է։ Քարտուղարությունը պատրաստում է նաեւ օրենքի հետ մեկնաբանման հարցերը։ ԱԺ նախագահը պարտավոր չէ իմանալ ԱԺ կանոնակարգի՝ այն էլ վիճահարույց հարցերը։ Եվ Արա Բաբլոյանի դեպքում նույնն է եղել, քանի որ քարտուղարությունն է պատրաստում այդ փաստաթղթերը»։

Պաշտպանը նշել է նաեւ, որ դիմել են դատախազություն գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Նա հայտնել է, որ ԱԺ կանոնակարգի կիրառման վերաբերյալ հարցը նույնպես անպատասխան է մնացել։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: