Գլխավոր Սպորտ Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը

Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը

7
0

«Էվերթոնի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը լքել է Անգլիայի հավաքականը: Ֆուտբոլիստը խնդիրներ ունի ազդրի մկանների հետ, հայտնում է «The Guardian»-ը:

Ազգային հավաքականը պետք է անցկացնի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի եզրափակիչ երկու հանդիպում: Անգլիան նոյեմբերի 14-ին տանը կխաղա Չեռնոգորիայի հետ, իսկ նոյեմբերի 17-ին՝ Կոսովոյի հետ: 6 հանդիպումից հետո Գարեթ Սաութգեյթի սաները 15 միավորով A խմբում զբաղեցնում են առաջին հորիզոնականը: