Գլխավոր Հասարակություն Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել Վիլեն Գաբրիելյանը

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել Վիլեն Գաբրիելյանը

58
0

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում 3 հաղթողներից տնօրեն է նշանակվել դեղագետ Վիլեն Գաբրիելյանը: Նրան նշանակել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

Մրցույթը տեղի էր ունեցել սույն թվականի հունվարի 22-ին, մասնակցել էին 5 թեկնածուներ, որոնցից հաղթել էին 3-ը: Ըստ ընթացակարգի՝ Արսեն Թորոսյանը տնօրենին պետք է նշանակեր եռօրյա ժամկետում:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, մրցույթն անցկացվել էր երեք փուլով: Հավակնորդները նախ մասնակցել էին գրավոր թեստի փուլին: Առաջադրանքները կատարելուց հետո անցնել էին հարցազրույցի փուլը: 2-րդ փուլը հաղթահարած անձինք բանավոր ներկայացրել էին կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը: 

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել էր 2019 թվականի նոյեմբերի 8-ին: Կենտրոնի նախկին տնօրենի պաշտոնակատար Լեւոն Մելիքյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մայիսի 6-ին՝ 6 ամիս ժամանակահատվածով: