Գլխավոր Մշակույթ Դեպքեր, որ երբեք չեն մոռացվի. Սիրուշո

Դեպքեր, որ երբեք չեն մոռացվի. Սիրուշո

90
0

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեպքեր, որ երբեք չեն մոռացվի, երգեր, որ միշտ կապրեն…»: Գրառմանը կից երգչուհին կիսվել է «Քեզ համար Հայաստան» երգի տեսանյութով:

«Քեզ համար Հայաստան» երգը 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո գրել են մեծանուն հայ Շառլ Ազնավուրը և Ժորժ Կարվարենցը: Այն կատարեցին մի քանի տասնյակ համաշխարհային աստղեր:1989-ին երգը թարգմանվեց հայերեն և այն տարիների մեր հայկական էստրադայի աստղերը, երիտասարդ երգիչների հետ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ ներկայացրեցին այն Փարիզում՝ մատուցելով անակնկալ մեծանուն Ազնավուրին: