Գլխավոր Հասարակություն Դեռ ոչինչ չենք արել մեր երեխաների համար. Նաիրա Զոհրաբյան

Դեռ ոչինչ չենք արել մեր երեխաների համար. Նաիրա Զոհրաբյան

16
0

Նոյեմբերի 20-ին լրանում է Երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 30-ամյակը։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եվ քանի դեռ մեր երկրում կան երեխաներ, ովքեր քաղցած են քնում, քանի դեռ կան երեխաներ, ովքեր սոցիալական խնդիրների պատճառով դպրոց չեն գնում, երեխաներ, ում իրավունքները ոտնահարված են, երեխաներ, ում մանկությունը խլված է, ուրեմն՝ մենք դեռ ոչինչ չենք արել մեր երեխաների համար»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։