Գլխավոր Հասարակություն Դեռ ուշքի չեմ գալիս. Քարդաշյանը նոր գրառում է արել

Դեռ ուշքի չեմ գալիս. Քարդաշյանը նոր գրառում է արել

562
0

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, երկրից հեռանալուց հետո դեռ շարունակում է Հայաստանի մասին հրապարակումներ անել «Ինստագրամ»-ի իր էջում: Այս անգամ հեռուստաաստղը հրապարակել է ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ արված լուսանկարները՝ դրանց կից գրառում անելով:

«Դեռ ուշքի չեմ գալիս, թե որքան ապշեցուցիչ է Հայաստանը»,-գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը  շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին, նաև Էրիկ Իսրայելյանին՝ հիանալի հիշողությունների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ