Գլխավոր Քաղաքական Դժգոհություններ, եթե ասեմ՝ չկան, ճիշտն ասած չեմ լինի

Դժգոհություններ, եթե ասեմ՝ չկան, ճիշտն ասած չեմ լինի

19
0

Դժգոհություններ, եթե ասեմ՝ չկան, ճիշտն ասած չեմ լինի, որովհետև ես ինքս՝ որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն աշխատանքների թերակատարման համար: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք վարչապետը գո՞հ է իր աշխատանքից։

«Կարծում եմ, որ առողջ դժգոհությունը, ինչ-որ տեղ նաև՝ մոտիվացիոն դժգոհությունը, դա պետական կառավարման կամ ընդհանրապես կառավարման համար կարևոր ատրիբուտ է: Դժգոհություն ասածը՝ ձեր պատկերացմամբ, որը ես ձեր հարցերի ենթատեքստից կռահում եմ, այդպիսի դժգոհություն չկա»,- ասաց Անանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ