Գլխավոր Հասարակություն Դոնի Ռոստովի «Աստղերի մայրուղում» բացվել է Մարտիրոս Սարյանի աստղը

Դոնի Ռոստովի «Աստղերի մայրուղում» բացվել է Մարտիրոս Սարյանի աստղը

16
0

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի «Աստղերի մայրուղում» այսօր կայացել է ականավոր հայ եւ խորհրդային նկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Rusarminfo-ն:

Աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Դոնի Ռոստովում հայ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, ոչը բարձր է գնահյատել Այվազովսկու ավանդը «Ռոստովում հայերի պատմության եւ մշակույթի պահպանման» գործում:

Նշվում է, որ նախքան աստղի բացումը օնլայն քվեարկություն է եղել, որի ժամանակ Մարտիրոս Սարյանի աստղի տեղադրման օգտին շուրջ 5000 մարդ է քվեարկել:

Աստղի կենտրոնում ներկապնակ եւ վրձին է պատկերված, հայտնի նկարչի  անվանական աստղի մոտ արդեն հարյուրավոր այցելուներ են լուսանկարվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ