Գլխավոր Աշխարհ Դուք ուղղակի ստոր ու սրիկա եք. Ռոման Բաբայան

Դուք ուղղակի ստոր ու սրիկա եք. Ռոման Բաբայան

608
0

«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող և հաղորդավար Ռոման Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է «Նեզավիսիմայա գազետա»-ում 1988 թվականի Սումգայիթի իրադարձությունների մասին հոդվածից հետո արձագանքներին:

«Ես իհարկե գիտեմ, որ լրագրողների մեջ կան ծախված ընկերներ, բայց միամտորեն կարծում էի, որ անգամ «գործընկերների» այդ կատեգորիայի համար կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի։ 88-ի փետրվարին սումգայիթյան դեպքերի մասին «Նեզավիսիմայա գազետայի» հրապարակումից հետո ես հասկացա, որ դա այդպես չէ։ Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն։ Այլ Բառեր դժվար է գտնել։ Որպես մարդ, որն անցել է  Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի սարսափի միջով, կարող եմ ասել, որ եթե հանուն փողի դուք կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք ուղղակի ստոր ու սրիկա եք»,- գրել է նա։