Գլխավոր Իրավական Դրամապանակ հափշտակողը բռնվել է. միջադեպ երթուղայինում

Դրամապանակ հափշտակողը բռնվել է. միջադեպ երթուղայինում

20
0

Սեպտեմբերի 14-ին` ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականi բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է տվել, որ րոպեներ առաջ 45 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, լուսանկարներ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչի քարտեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց:

Նույն օրը` ժամը 20.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյան փողոցի քաղաքի 29-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել է գողոնը:


Հանգամանքները պարզվում են:


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ