Գլխավոր Շախմատ ԵԱ. Զավեն Անդրիասյանը հռչակվեց կայծակնային խաղի փոխչեմպիոն

ԵԱ. Զավեն Անդրիասյանը հռչակվեց կայծակնային խաղի փոխչեմպիոն

27
0
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում:

22 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Երրորդ տեղը զբաղեցրած ռուս Անդրեյ Եսիպենկոն ևս հավաքել է 17 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15 միավորով զբաղեցրել է 18-րդ տեղը։ Հայաստանի 2 ներկայացուցիչներն Էստոնիայում մասնակցել էին նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Գաբրիել Սարգսյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ Զավեն Անդրիասյանը գրավել էր 13-րդ տեղը: