Գլխավոր Շախմատ ԵԱ. Շախմատի Հայաստանի հավաքականը առաջատարների թվում է

ԵԱ. Շախմատի Հայաստանի հավաքականը առաջատարների թվում է

17
0

Բաթումիում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ուկրաինայի թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Այս մասին հայտնում է Armsport-ը:

Մեր առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ, Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Յուրի Կուզուբովի հետ։ Հայկ Մարտիրոսյանը սևերով պարտվեց Վլադիմիր Օնիշչուկին։

Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց երրորդ համար Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Մոիսենկոյին։ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականները վաստակել են 7-ական միավոր և կիսում են առաջին հորիզոնականը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ