Գլխավոր Աշխարհ Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան. Հռոմի Պապը կոչ է արել երբեք...

Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան. Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի մասին

22
0

Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի ողբերգության մասին.«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան: Թող աննկարագրելի դաժան Հոլոքստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի: Սա մեզ է անհրաժեշտ, որպեսզի անտարբեր չդառնանք»,- Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ  Twitter սոցիալական կայքի իր էջում է գրել հովվապետը, հայտնում է tert.am-ը:

Նախօրեին Վատիկանում ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: