Գլխավոր Քաղաքական ՊՎԾ-ն ստուգումներ կսկսի Եղեգնաձորի քաղաքապետարանում․ վարչապետը զգուշացրեց

ՊՎԾ-ն ստուգումներ կսկսի Եղեգնաձորի քաղաքապետարանում․ վարչապետը զգուշացրեց

9
0

Նախորդ կիրակի օրը մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ո՞նց են իրականացվել:

«Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան էն չի, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրում»,- ասաց նա: