Գլխավոր Աշխարհ Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք` «այլեւս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը. Ջո...

Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք` «այլեւս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը. Ջո Բայդենը Սենատի կողմից բանաձեւի ընդունման մասին

35
0

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր Twitter-յան էջում ողջունելով ԱՄՆ Սենատի կողմից բանաձեւի ընդունումը գրել է.

«Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք, ապա «այլեւս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը: Փաստերը պետք է նույնքան հստակ եւ համոզիչ լինեն ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց, որոնց հիշողությունները մռայլված են ողբերգությամբ»:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը:

Ավելի վաղ բոլոր փորձերը կանխվում էին այլ սենատորների կողմից, որոնք բանաձեւի վրա վետո էին կիրառում Սպիտակ տան խնդրանքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նույնպես բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: