Գլխավոր Քաղաքական Եթե չի հասկացել իր հայտարարության հետևանքները, ուրեմն իրավունք չուներ ղեկավարել ԱԱԾ-ն

Եթե չի հասկացել իր հայտարարության հետևանքները, ուրեմն իրավունք չուներ ղեկավարել ԱԱԾ-ն

90
0

Անվտանգության համար պատասխանատու անձը շատ լավ հասկանում է, թե երկրի անվտանգությունն ինչ նուրբ, զգայուն խնդիր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ինքը իրավունք չունի որևէ էմոցիոնալ, անզուսպ հայտարարությամբ ինչ-որ տպավորություն ստեղծել, որ Դանիական թագավորությունում ինչ-որ բան այն չէ։ Ինքը շատ լավ հասկանում է դա։ Լրիվ ուրիշ բան է, որ սովորական մարդը նման բան ասեր, բայց մեկ այլ բան է, երբ որ դա ասում է անվտանգության ծառայության պետը, և եթե նա չի հասկացել իր հայտարարության հետևանքները, կամ խնդիրները, որ ինքը ստեղծում է պետության, պետական անվտանգության համար, ուրեմն նա իրավունք չուներ ղեկավարեր ԱԱԾ-ն»,- նշեց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահի խոսքով, այդ հայտարարությունները Վանեցյանի հրաժարականի հիմնավորումն էին․ «Վանեցյանի երեկվա հայտարարությունը արդեն հիմնավորում է, որ նրան պետք էր հեռացնել»,- շեշտեց Զուրաբյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ