Գլխավոր Միջազգային Եթե Սիրիայի ահաբեկիչները ցանկանան գալ Հյուսիսային Կովկաս, ապա նրանց հակահարված կտան. Կադիրով

Եթե Սիրիայի ահաբեկիչները ցանկանան գալ Հյուսիսային Կովկաս, ապա նրանց հակահարված կտան. Կադիրով

1915
0

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայի Հանրապետությունը պատրաստ է սիրիացի ահաբեկիչներին գերեզմանատանը տեղեր տրամադրել: gazeta.ru-ի տեղեկությունը փոխանցում է armdaily.am-ը:

Տեղեկության համաձայան՝ Կադիրովը նշել է, որ Չեչնիան ամեն ինչ կանի Ռուսաստանի տարածաշրջանները պաշտպանելու համար: Նա պատմել է, որ հանրապետությունում արդեն հատուկ ջոկատներ են ստեղծվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար:

Նրա խոսքով ՝ եթե Սիրիայի ահաբեկիչները ցանկանան գալ Հյուսիսային Կովկաս, ապա նրանց հակահարված կտան։

«Մենք մեծ հաճույքով կընդունենք նրանց։ Արդյոք դրանք թատրոնի տոմսեր կլինեն, թե գերեզմանոցում տեղ, դա դեռ հայտնի չէ»,- կատակով ասել է Կադիրովը։

Նշենք, որ «Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ