Գլխավոր Լուրեր Եթե ստատուս քվոյի պահպանումը նպաստելու է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, ուրեմն այն կպահպանվի....

Եթե ստատուս քվոյի պահպանումը նպաստելու է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, ուրեմն այն կպահպանվի. Էդգար Վարդանյան

1
0

Edgar-Vardanyan-1

Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ այսօր Սոչիի հանդիպումը տեղավորվում է վերջին շրջանում աշխարհաքաղաքական նոր գոծընթացների տրամաբանության շրջանակներում:

«Երբ կոնկրետ Ռուսաստանը նախաձեռնել է նոր աշխարահաքաղաքական պրոյեկտներ և ցանկանում է ներգրավվել այս աշխարհաքաղաքական պրոյեկտների մեջ այն երկրները, որոնք այս կամ այն կերպով կախման մեջ են եղել ու կան Ռուսաստանից: Բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ավելի պրոռուսական: Սոչիի հանդիպումը նաև միտված է լինելու նրան, որ Ռուսաստանը փորձելու է այդ խնդիրը հնարավորինս լուծել, այսինքն այնպես անել, որ մի կողմից ճնշելով, մի կողմից սիրաշահելով, մի կողմից շանտաժի ենթարկելով, տարբեր քաղաքական, տնտեսական լծակների միջոցով Ադրբեջանին դարձնի հնարավորինս պրոռուսական»,-ասում է Վարդանյանը` Araratnews.am-ի հետ զրույցում:

Նա հավելում է, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները շահագրգռված են, որ չվերսկսվի լայանածավալ ռազմական գործողություններ:

«Որոշակիորեն հետագա էսկալացիան կարող է հարվածել Ռուսաստանի հեղինակությանը և Պուտինը փորձել է այնպես անել, որ դա տեղի չունենա: Որովհետեև, հակառակ դեպքում այնպես կստացվի, որ իր անձնական նախաձեռնությամբ իրականացվեց այդ հանդիպումների ֆորմատը և անհաջողության մատնվեց: Եթե ստատուս քվոյի պահպանումը նպաստելու է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, ուրեմն նա ամեն ինչ կանի, որ այդ ստատուս քվոն պահպանվի: Եթե ստատուս քվոյի փոփոխությունն է բերելու  նոր պայմաններում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, ամեն ինչ անելու է, որ սատուս քվոն փոփոխվի»,-ասում է Վարդանյանը: