Գլխավոր Լուրեր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Զարուհի Փոստանջյանը կարող է մասնակցել հրավիրյալի կարգավիճակով

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Զարուհի Փոստանջյանը կարող է մասնակցել հրավիրյալի կարգավիճակով

3
0

zaruhi-postanjyan-a1Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությունը: Համաձայն նոր կարգի արդեն իսկ ձևավորվել են Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը:   Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայիս կազմը նախորդից տարբերվում է միայն նրանով, որ դրանում ընդրկված չէ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քանի որ այս խմբակցությանը ԵԽԽՎ-ում տեղ հատկացված չէ: Նրա փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկվել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: ՕԵԿ-ը նախորդ կազմում ներկայացված չէր:   Ինչպես և նախկինում, ԵԽԽՎ պատվիրակությունը կազմավորված է 4 հիմնական և 4 փոխարինող անդամներից:   ԵԽԽՎ պատվիրակությունը կշարունակի ղեկավարել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Նրանից բացի, հիմնական անդամներ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը,  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,  ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ում ՀՀԿ խմբակցության երրորդ ներկայացուցիչը՝ Նաիրա Կարապետյանը,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկրորդ ներկայացուցիչը՝ Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու  «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատվիրակության կազմում ընդգրկված են որպես փոխարինող անդամներ:    ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանը կգումարվի Ստասբուրգում հունվարի 27-ից 31-ը: Զ. Փոստանջյանը, ով հունվարի 9-ին մեկնել է ԱՄՆ՝ Թավթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով, Ստրասբուրգից հրավեր է ստացել և, ըստ ամենայնի, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին կմասնակցի հրավիրյալի կարգավիճակով:

Մանրամասները` pastinfo.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ