Գլխավոր Առողջապահություն Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞

525
0

Armtimes.com-ը գրում է.

Հայաստանում թեեւ կորոնավիրուսի նոր ենթատեսակով հիվանդացության դեպք չի արձանագրվել, մեր երկիրը պատրաստ է վիրուսի հնարավոր հայտնաբերման դեպքում անել ամեն հնարավոր բան: Մինչ այժմ հոսպիտալացված եւ թեստավորված բոլոր 83 հոգու դեպքում պատասխանները եղել են բացասական:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ հավելելով, որ մինչեւ այժմ վերահսկողություն է իրականացվել 2000-ից ավելի մարդկանց նկատմամբ: Միեւնույն ժամանակ կատարվում է կարողությունների գնահատում, որպեսզի մասսայական դեպքերի ժամանակ պարզ լինի՝ որ մարզի, որ հիվանդոցներում են հոսպիտալացվելու հիվանդները:

Նրա խոսքով՝ վարակի տարածման պարագայում պացիենտների բաշխվածությունը լինելու է ըստ շրջանների: Մայրաքաղաքում կամ նրա հարակից տարածքներում հայտնաբերման դեպքում հիվանդները կտեղափոխվեն Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկա, ինչպես մինչեւ այժմ հոսպիտալացված 83 հոգու մեծամասնությունը, Շիրակի մարզի դեպքում՝ Գյումրու ինֆեկցիոն կլինիկա եւ այլն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում