Գլխավոր Լուրեր Կադաստրի կոմիտեի արխիվները՝ ԵՄ փորձագետների ուշադրության ներքո

Կադաստրի կոմիտեի արխիվները՝ ԵՄ փորձագետների ուշադրության ներքո

22
0

Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման վերաբերյալ խորհրդատվության նպատակով հոկտեմբերի 21-23-ը Հայաստանում կլինեն Եվրամիության փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը։ Տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում նախատեսված առաքելության ընթացքում նրանք կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Կոմիտեում նրանց կընդունի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ տեղակալ Արամ Կարախանյանի, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի և միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանի հետ։

Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները Կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց:

Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը ներկայացնում են Նիդերլանդների հողերի գրանցման և քարտեզագրման լիազոր մարմինը (Kadaster). Դիժկստրան տարածաշրջանային կառավարիչ է, Լեմմենը՝ հողերի կառավարման ավագ խորհրդատու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ