Գլխավոր Հասարակություն ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը

19
0

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել եւ ԵՊՀ-ի ղեկավարությունից պահանջում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը: Արդեն բավականաչափ մեծ թվով ուսանողներ են թողել իրենց ստորագրությունները, նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.

«1995 թվականին ԵՊՀ ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին:

Այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայ մամուլի պատմության մեջ առանցքային դեր ունի` կասկած անգամ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակի լավագույն լրագրողներից է, իսկ վերջինիս հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն երկու տասնամյակ հայաստանյան ամենապահանջված լրագրերից մեկն է:

Եվ քանի որ միջազգային փորձում էլ առկա են դեպքեր, երբ համալսարանից հեռացված ուսանողին տարիներ անց բացառության կարգով հանձնում են դիպլոմ, մենք` ներքոստորագրյալներս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից, վերջինիս միջնորդությամբ ԵՊՀ ղեկավարությունից խնդրում ու պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել Երեւանի պետական համալսարանի դիպլոմ:

Մենք արժանի ենք համարում, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ: Ստորեւ ներկայացնում ենք ստորագրությունների մի մասը.

Ռուբեն Բանուչյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
ՀայԱրփի Բաղդասարյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լիաննա Թորոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մոնիկա Մամյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Նորայր Շողիկյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Աննա Գալուստյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Արսեն Խաչատրյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Կարեն Մարտիրոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մերի Հայրապետյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Քրիստինե Սեդրակյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարիամ Տերբալյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մհեր Թարոյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Աննա Սահակյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լուսին Մինասյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Գրետա Այվազյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Արմինե Զաքարյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Նանե Ավետիսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Իզաբելլա Հովսեփյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Աստղիկ Քեշիշյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Միլենա Խաչիկյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Իննա Թումանյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Ջեմմա Սարդարյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Թեհմինե Առաքելյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Գայանե Հարոյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Գայանե Հովսեփյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Ոսկեհատ Պողոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Վերոնիկա Բեկնազարյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Սառա Հարությունյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարի Արշակյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Կարինե Շահգալդյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Արեւ Փանոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Ելենա Սարգսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Սոնա Մկրտչյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լիլիթ Քասինյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Անահիտ Գալոյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարիամ Պետրոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարիամ Մարգարյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լուսինե Պողոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ