Գլխավոր Աշխարհ Ես կիսում եմ Թոմի խառն զգացմունքները «ցեղասպանություն» տերմինի սահմանափակումների վերաբերյալ. Ջոն Էվանս

Ես կիսում եմ Թոմի խառն զգացմունքները «ցեղասպանություն» տերմինի սահմանափակումների վերաբերյալ. Ջոն Էվանս

25
0

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Twitter-ում գրել է. «Որպես այս երկար պատմության մասնակից, որի պատճառը 2005 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում հնչեցրած իմ «հերետիկոսական» արտահայտություններն էին, ես կիսում եմ Թոմի խառն զգացողությունները այս ամենի երևան գալու և «ցեղասպանություն» տերմինի սահմանափակումների վերաբերյալ: Ես գիրք եմ գրել…»: Գրառմանը զուգահեռ՝ Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի հրապարակմամբ, որում ասվում է. «Այսօր՝ 40 տարվա վեճերից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ամերիկահայերը տոնում են: Այս պահին չեմ ուզում նրանց հեգնել: Նրանք իրենց տատիկների ու պապիկների կորստի ճանաչումը մոտ են համարում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ