Գլխավոր Աշխարհ Ես մասնակցել եմ Լուկաշենկոյին քննադատողների սպանություններին. նախկին մարտիկ

Ես մասնակցել եմ Լուկաշենկոյին քննադատողների սպանություններին. նախկին մարտիկ

59
0

Բելառուսական «Արագ արձագանքման հատուկ խմբի» նախկին կործանիչը DW-ին պատմել է Լուկաշենկոյի ընդդիմախոսների սպանությունների մանրամասների մասին: Նա պնդում է, որ մեկն է նրանցից, ով 20 տարի առաջ առևանգել և գնդակահարել  է Զախարենկոյին, Գոնչարին և Կրասովսկուն:

Ֆեյսբուքի իր էջում Յուրի Գարավսկին հակիրճ գրել է ինքն իր մասին. «լավ մարդ»: 2019 թվականի սեպտեմբերին նա դիմել է  DW- ի ռուսական խմբագրությանը ՝ ասելով, որ 20 տարի առաջ ինքը մասնակցել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բելառուսական ընդդիմության հակառակորդների առևանգումներին և սպանություններին: Գարավսկին պնդում է, որ 1999-2003 թվականներին նա Արագ արձագանքման հատուկ խմբի մարտիկ է եղել` Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի արագ արձագանքման համար հատուկ ստորաբաժանում: Ըստ Գարավսկու, վերևից ստացված հրամաններով նա առևանգել և սպանել է Բելառուսի Ներքին գործերի նախկին նախարար Յուրի Զախարենկոյին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին ղեկավար Վիկտոր Գոնչարին և գործարար Անատոլի Կրասովսկուն, որոնք աջակցում էին բելառուսական ընդդիմությանը:

1999-ի գարնանը և աշնանը այս երեքն անհետացել են: Բելառուսում նրանց անհետացումների վերաբերյալ հետաքննությունն ամբողջությամբ չի ավարտվել: 2004-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Քրիստոս Պուրգուրիդեսը, ուսումնասիրելով բոլոր հանգամանքները, եկել է այն եզրակացության, որ Զախարենկոն, Գոնչարը և Կրասովսկին առևանգվել և սպանվել են «Արագ արձագանքման հատուկ խմբի»  զինծառայողների կողմից՝ փոխգնդապետ Դմիտրի Պավլիչենկոյի հրամանատարությամբ, ինչպես նաև երկրի ղեկավարության իմացությամբ: Այս վարկածը կիսում են իրավապաշտպաններն ու անհայտ կորածների հարազատները, բայց մինչև հիմա նրանք չեն կարողացել սա ապացուցել:

41-ամյա Յուրի Գարավսկին փախել է Բելառուսից Եվրոպա, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել: Նա DW-ին ցույց է տվել իր խոսքերի իսկությունն ապացուցող որոշ փաստաթղթերի բնօրինակներն ու պատճենները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: