Գլխավոր Քաղաքական Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ․ Աննա Հակոբյան

Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ․ Աննա Հակոբյան

27
0

Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Այս մասին այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին հայտարարեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ Ալիևան կարող է լինել մեր հյուրը և հայ ժողովուրդը գիտի ինչպես ընդունել, հարգել հյուրին․ «Եվ մեր հյուրընկալության ընդունված կանոններից է նաև պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, և նա Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը նաև շեշտեց, որ եթե Մեհրիբան Ալիևան ընդունի իր հրավերը, ինքը պատրաստ է այցելել Բաքու:

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն է պատերազմի միջոցով գալ Ղարաբաղ, մուղամ լսել, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- նշեց վարչապետի տիկինը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի տիկին և այդ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Telegram-ի իր պաշտոնական էջում գրել էր. «Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելն է»: