Գլխավոր Քաղաքական Ես չեմ հավակնում ԱԱԾ տնօրենի պաշտոնին. Ֆելիքս Ցոլակյան

Ես չեմ հավակնում ԱԱԾ տնօրենի պաշտոնին. Ֆելիքս Ցոլակյան

15
0

Ես չեմ հավակնում ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքն է նշանակվելու ԱԱԾ տնօրեն:

Ցոլակյանն անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին երաշխավորելու հետ կապված լուրերին։

«Հետո մի բան էլ ասեմ. չգիտեմ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել: Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,- ընդգծեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ