Գլխավոր Աշխարհ Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

27
0

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրախորհրդի ներկայացուցիչ Շառլ Միշելը ստորագրել են  Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը: Այս մասին Շառլ Միշելը տեղեկացրել է իր թվիթերում:

«Որոշ բաների փոփոխություններն անխուսափելի են, բայց մեր ընկերությունը կպահպանվի: Մենք նոր փուլ ենք սկսում՝ որպես ընկերներ եւ գործընկերներ»,-գրել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ իր հերթին նշել է, որ իրենց ստորագրելուց հետո հաջորդ քայլը Եվրոպական խորհրդարանի կողմից փաստաթղթի հաստատումն է, որը տեղի կունենա հունվարի 29-ի նիստի ժամանակ:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ը նախատեսել էին 2019 թվականի մարտի 29-ին, սակայն օրենսդրական նախագիծը ձախողվել էր, քանի որ բրիտանական խորհրդարանը մերժել էր այն:

2019-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ հաղթեց բորիս Ջոնսոնն ու նրա կուսակցությունը:  Հենց նրան հաջողվեց իրականություն դարձնել Brexit-ը: Հունվարի 22-ին հավանություն տվեց Համայնքների պալատը, իսկ հունվարի 23-ին փաստաթուղթը հաստատեց թագուհի Ելիզավետա 2-րդը:

Հաջորդ շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրը,  հունվարի 31-ին,  գրինվիչի ժամանակով 23:00-ին Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը: Փետրվարի 1-ից կսկսվի անցումային փուլը, որը կտեւի 11 ամիս ու կավարտվի 2020-ի տարեվերջին: