Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Միջազգային » Եվրամիությունը չի պատրաստվում 20 միլիարդ վճարել Ուկրաինային. Deutsche Welle

    Եվրամիությունը չի պատրաստվում 20 միլիարդ վճարել Ուկրաինային. Deutsche Welle

    Դեկտեմբեր 12, 2013 13:54 Միջազգային A+ / A-

    E

    Եվրոպական Միությունը չի պատրաստվում կատարել Ուկրաինայի իշխանությունների պահանջը՝ օժանդակել նրանց հսկայական ֆինանսական օգնությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բեյլին: Նրա խոսքերով` մշակված նախագիծն արդեն ենթադրում է օժանդակություն Ուկրաինային տնտեսության հարցում, քանի որ նախատեսում է ներդումներ:

    «Ուկրաինայի նյութական բարեկեցությունը և ապագան չպետք է դառնան առևտրի առարկա, քանի որ այստեղ հաղթում է նա, ով շատ գումար է առաջարկում», – ասել է եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

    Ավելի վաղ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ԵՄ-ի ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու դեպքում իրեն անհրաժեշտ կլինի 20 մլրդ դոլար:


    scroll to top