Գլխավոր Քաղաքական «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների նիստերը 2020-ին կանցկացվեն Հայաստանում

«Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների նիստերը 2020-ին կանցկացվեն Հայաստանում

7
0
Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը 2020-ին կանցկացվեն Հայաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ամփոփելով Թբիլիսիում կայացած նստաշրջանը:
«Հաջորդ տարի «Եվրանեսթ»-ի հանձնաժողովների նիստերը անցկացվելու են Հայաստանում: Սա, կարծում եմ, որ իսկապես շատ կարևոր է, որովհետև 2015-ից ի վեր Հայաստանը չի հյուրընկալել «Եվրանեսթ»-ի ընդհանուր հարթակը ներկայացնող Արևելյան գործընկերության և Եվրախորհրդի պատգամավորների»,- ասաց Գայանե Աբրահամյանը:
Նա սա շատ լավ հնարավորություն համարեց՝ տեղում ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: