Գլխավոր Հասարակություն Երբ ամերիկյան բեմում հնչել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան. Ժիրայր Բաբազյան

Երբ ամերիկյան բեմում հնչել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան. Ժիրայր Բաբազյան

107
0

Վերադառանալով  հայկակական հոգեհարազատ  աշխարհը, Ժիրայր Բաբազյանը սիրով սպասում է հրավերների՝ Հայաստանում և Արցախում՝  ֆիլմում կամ թատրոնում մարմնավորելու որևէ  կերպար, ինչպես նաև որպես բեմադրիչ համաշխարհային իր փորձը փոխանցելու նոր սերունդներին:

2019թ.-ի  Հոկտեմբերի 21-ին  ՀԲԸՄ-ի կենտրոնում (2/2 Մելիք Ադամյան փողոց – Երևան) տեղի ունեցավ Տիգրան Չուհաջյանին նվիրված երեկո, որտեղ առաջին անգամ հնչենցին նրա երբևե չլսված ստեղծագործությունները:

2019թ.-ի Հոկտեմբերի 30 և 31-ին Պետական Կամերային Երաժշտական թատրոնում (Պռոշյան 1, փակուղի 1, Երևան) Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ , տեղի ունեցավ  Ալան Էյքբորնի « Bedroom Farce»  (Ննջասենյակային  զավեշտ) պիեսի բեմականացման առաջնախաղը

Ժիրայր Բաբազյանը ծնվել է Եգիպտոսում, հայ երաժիշտների ընտանիքում։ Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանի և Նիկոսիայի Մելքոնյան Կրթական ինստիտուտի շրջանավարտ է։

1971-1976 թթ.-ին ուսանել և ավարտել է Երևանի Գեղարվեստա–թատերական ինստիտուտը: Կուրսի ղեկավար՝ Մարատ Մարինոսյան: Դիպլոմայինի հանձման ղեկավար՝ Վարդան Աճեմյան։

Երևանի հեռուստաթատրոնում, որպես դիպլոմային աշխատանք, Ժիրայր Բաբազեանը բեմադրել է Բերնարդ Շոուի  «Ճակատագրի ընտրյալը»,  որտեղ գլխավոր դերերում խաղացել են Գուժ Մանուկյանն ու Վիոլետա Գևորգյանը: Այդ նույն հնգամյակի ընթացքում մտերմիկ շփումներ ունենալով Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հետ,  շատ բան է ուսանել  Տիգրան Լևոնյանի օպերային բեմադրական  դպրոցից:

Հետագայում, սովորել է նաև Լոս Անջելեսի «Լի Սթրասբերգի»  և Լոնդոնի «Սիթիլիթ» ստուդիաներում։ Խաղացել է ավելի քան 150 ներկայացումներում, նկարհանվել է մոտ 30 ֆիլմերում։  Երկու անգամ դարձել է  Լոս Անջելեսի Կալիֆորնիայի «Դրամա-Լոգ»-ի մրցանակակիր՝որպես լավագույն դերասան և լավագույն բեմադրիչ։

Արժանացել է ՀՀ նախագահական Մովսես Խորենացու շքանշանի, ինչպես նաև Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե Մեդալի, միջազգային բեմերում Հայ բանաստեղծությունը, թատրոնն ու օպերան տարածելու իր բազմաթիվ աշխատանքների համար:

Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության (CIB) հիմնադիր անդամ է և Տիգրան Չուհաջյանի անվան Միջազգային Ինստիտուտի (IIDT) հիմնադիր տնօրեն։

Երևանում պարգևատրվել է հայ դասական գրականության ՝Վահան Թեքեյանի մրցանակով։

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների, Հայաստանի թատերական միության և Հայաստանի Գրողների միության կողմից արժանացել է լավագույն դերասանի մրցանակների։

Հարավային Կալիֆորնիայի Կինոխորհրդի կողմից ստացել է Golden Star Halo (Ոսկե աստղ լուսապսակ) մրցանակը:

Ֆրանսիայում 2010 թվին «Մոլիեր» թատերական  մրցույթում որպես լավագույն դերասան նոմինանտ է եղել, իր մարմնավորած Սանչո Պանսայի դերի համար, Իրինա Բրուքի «Ինչ-որ մի տեղ, Լա Մանչայում» բեմադրությունում:

Անգլերենից և ֆրանսերենից հայերեն է թարգմանել ավելի քան հիսուն ստեղծագործություններ, իսկ հայերենից անգլերեն է թարգմանել «Անուշ» օպերան, «Արշակ Երկրորդը», «Կարինեն», «Արարատյան կայան»-ի մի շարք պոեմներ, Վահան Թեքեյանի քսանից ավելի ոտանավորներ,  որոնք հրատարակվել են Կալիֆորնիայի Պետական Համալսարանի և Միչիգանի Համալսարանի կողմից։

Ֆրանսերենով՝ Փարիզում և Մարսելում, «Օդեոն»-ի ազգային թատրոնում (2010, 2013 և 2015 թթ.) նա բեմադրել է Տիգրան Չուհաջյանի «Կարինե» Օպերա-բուֆֆի ամբողջական տարբերակի ներկայացումը:

Բաբազյանի այս բեմադրությունը, որ  Չուհաջյանի ժամանակներից ի վեր, առաջին անգամ, ֆրանսերեն լեզվով, ամբողջական երաժշտական համարներով ներկայացվում էր Ֆրանսիայի թատերասեր հանրությանը մեծ ճանաչում բերեց Տիգրան Չուհաջյանին, արժանանալով հանդիսատեսի և թատերագետների բարձր գնահատականին:

Պատահական չէ, որ «Օդեոն» թատրոնը  (2013թ.) կրկին  հրավիրեց Ժիրայր Բաբազյանին բեմադրելու «Կարինե» օպերա-բուֆֆան: Այնուհետ իր իսկ անգլերեն թարգմանությամբ   2015 թ-ին բեմադրել է նաև Լոնդոնում:

2018թ.-ին  Երևանի Ալեքսանդր Սպենդիարանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  Բաբազյանը  երբ բեմադրեց  «Կարինե»-ն, առաջին անգամ հնչեց Չուհաջյանի ամբողջական բնագիր պարտիտուրան, որը Բաբազյանը հայտնաբերել է  Փարիզի մոռացված արխիվներից  մեկում :

Նրա նշանակալի հետազոտական աշխատանքի շնորհիվ, Տիգրան Չուհաջյանի անվան Միջազգային Ինստիտուտում,երաժշտագետ Հայկ Ավագյանի հետ վերծանել ու խմբագրել է Տիգրան Չուհաջյանի «Արշակ Երկրորդ» (Arsace Secondo) օպերաի իտալերեն բնագիրը, որը 1868 թ.-ի Օպերայի ստեղծումից ի վեր, առաջին անգամ,  ՀԲԸՄ-ի հովանավորությամբ այն հրատարակել են Կահիրեում (2000 թ.),  որը կազմում է 2300 էջ:

Այս հրատարակության շնորհիվ է, որ Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում, Ժիրայր Բաբազյանի հայերեն թարգմանութեամբ, 2001թ.-ին  բեմադրվեց «Արշակ Երկրորդ » օպերայի բնագիրը:

Արդեն 1981թ.-ին Ժիրայր Բաբազյանին հաջողվում է առաջին անգամ Ամերիկյան բեմ բարձրացնել Արմեն Տիգրանյանի «Անուշ՚» օպերան, որն ընդգրկվեց 1981-82թթ.-ի Թատերաշրջանի պաշտոնական խաղացանկում, և նա իր իսկ  թարգմանությամբ, առաջին անգամ անգլերեն լեզվով մեծ հաջողությամբ  բեմադրեց այն Միչիգանի օպերային թատրոնում (Michigan Opera Theatre — MOT), որը արժանացավ թատերաշրջանի Լավագույն Ներկայացում անվանակոչման:

2001թ.-ին կրկին Միչիգանի Օպերային թատրոնում բեմադրում է Տիգրանյանի «Անուշ» օպերան այս անգամ հայերենով լեզվով:

Ամերիկյան մամուլում New York Times-ի էջերում նշվել է «Անուշը»-ը որպես դասական գործ»: Անդրադարձել է  նաև The Oakland Press օրաթերթը.- «Ինչո՞ւ այս թիմը՝ լուսավորում, դիզայն, ռեժիսոր, զգեստների դիզայներ Նյու Յորքում չեն, Մետրոպոլիտեն  օպերայում»: Լոնդոնում հրատարակվող «Օպերա» ամսագիրը գրել է. «Հուսով ենք, որ  «Անուշ»- ը կրկին վայելելու համար նորից քսան տարի չենք սպասի»:  Նմանատիպ 10-15 հոդվածներ տարբեր լրատվամիջոցներում անդրադարձել են ներկայացման հաջողությանը ,  որտեղ հայտնի երաժշտագետներ գրել են իրենց դրական ու համոզիչ կարծիքները:

Ժիրայր Բաբազյանը Փարիզի Firmin Gemier և Déjazet թատրոններում, Ֆրանսերեն լեզվով թարգմանել ու բեմադրել  է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն Արևելյան» պիեսը, ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ:  Երևանում 2017թ.-ին   Հենրիկ Մալյանի անվան թատրոնում բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն  նորե՞ն»  ներկայացումը հայերեն լեզվով:

Ժիրայր Բաբազյանը բեմադրել է Sojourn at Ararat («Կայան Արարատյան»)–ի գրական–թատերական կոմպոզիցիան, որտեղ խաղացել են ինքը և Նորա Արմանին : Նրանք  հայկական պոեզիայի միջոցով ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որը խաղացվել է աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ՝ նշանավոր  բեմերում, ինչպիսիք են Սիդնիի Օպերան: Այս ներկայացումը մեծ ճանաչում և համբավ բերեց Ժիրայր Բաբազյանին ու Նորա Արմանիին:  Այն Կալիֆորնիայի թատերական ներկայացումների տարվա լավագույն մրցանակին  է արժանացել, իսկ Երևանում նրանք արժանացան Հայաստանի գրողների միության, թատերական ընկերության և կինեմատոգրաֆիստների միության մրցանակների: Նրանց երկուսին պաշտոնապես «օծել են»  Սունդուկյանի անվան Մայր թատրոնի պատվո անդամներ: Հանդիսավոր արարողությամբ այդ վկայագրերը  հանձնել  են Խորեն Աբրահամյանը և Ռուբեն Զարյանը:

2016թ.-ին Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային  թատրոնում բեմադրել է Սաշա Գիթրիի «Արի երազենք» պիեսը:

Ժիրայր Բաբազյանին մեծ համբավ բերեց ֆրանսիական և ամերիկյան կինոն, թատրոնն ու հեռուստատոսությունը:

Ֆրանսական հեռուստատեսության իր վերջին կատարումներից է «BRAQUO» սերիալում երկու սեզոնում գլխավոր  դերերից  մեկը  և  «AU SERVICE DE LA FRANCE» -ի երկրորդ սեզոնում կատարած գլխավոր դերը:

Բազմաթիվ են նրա մարմնավորած  կերպարները, որոնցից  կարևորվում են ՝

ԹԱՏՐՈՆՈՒՄ –Իրինա Բրուքի հետ

«Ինչ –որ տեղ, Լա Մանչայում»

«Ամառային  գիշերվա երազ»

«Սեթշուանի բարի մարդը»

Օպերա- «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում»

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ — Թատրոն

Մոլիեր — «Սկապենի խարդախությունները»

Ժյուլ Վերն- «Աշխարհի շուրջ 80.օր»

Գոգլ- «Ռեվիզոր»

Սիլվեն  Բեմբա- «Ընդատված վալս»

Չեխով- «Արջը», « Առաջարկություն», « Կարապի երգը», «Բալենու այգին»

Շեքսպիր – «Սիրո զուր  ջանքեր», «Ամառային գիշերվա երազ», «Ձմեռային հեքիաթ», «Չափն ընդեմ չափի»,                           «Ոչնչից  մեծ աղմուկ»:

ԱՄԵՐԻԿՅԱՆ — բեմ

«Դատավարություն» — Կաֆկա

«Նանաուաթայ » — Մաստրոսիմոնե

«Սիրո և բախտի խաղ»- Մարիվո

ԿԻՆՈ

«Խենթի պատմություն»- Ռոբերտ Գեդիկյան

— «Մուհամեդ Դյուբուա»- Էռնեստո Օնա

«Ութերորդ  հրաշալիքների Երկիր»- Ժան Մաշ

«Արամ» — Ռոբերտ Քեշեշյան

«Վերջին կայան» — Հարություն Խաչատրյան

«Ներվային տիկեր» — Ռոկկի Լանգ

«Որոնում են կենդանի, թե մեռած» — Գարի Շերման

ՍԵՐԻԱԼՆԵՐ- Ֆրանսիա

«AU SERVICE DE LA FRANCE» (Ֆրանսիական գաղտնի ծառայություն)

« Բրակո»

«Գաղտնաբառ  DP»

«Ամեն ինչ ուրախ լինելու համար»

«Ֆրանսիական երազանքներ»

ՍԵՐԻԱԼՆԵՐ —  հոլիվուդյան

«Կագնի և Լեյսի»

«Մաք  Գայվր»

«Ռիք  Հանթեր»

Ժիրայր Բաբազյանը ՝ Արմեն Ջիգարխանյանի հետ
Ժիրայր Բաբազյանը , Նորա Արմանին և Շարլ Ազնավուրը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ