Գլխավոր Uncategorized Երբ ասվեց՝ գրադարանում իմ գրքերը մաշվել են, դա ամենամեծ կոմպլիմենտն էր

Երբ ասվեց՝ գրադարանում իմ գրքերը մաշվել են, դա ամենամեծ կոմպլիմենտն էր

65
0

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Խոսելով երեխաների համար գրքեր գրելու մասին՝ նա ասաց. «Երեխաները ոչ թե թերի մեծահասակներ են, այլ հասարակության հետաքրքիր խավ են, որ ունեն իրենց ուրույն լեզուն, հարաբերությունները, սպասումները: Չենք կարող թերագնահատել մեր հասարակության այս կարևոր հատվածը: Ավելի դժվար է նրանց համար գրքեր գրել: Երբեմն ասում են՝ մանկագիրները մտածում են ինչպես փոքրիկները, դրա համար են նրանք մանկագիր: Դա սխալ է: Մենք՝ մանկագիրներս, չենք մտածում ինչպես փոքրիկները: Մենք փորձում ենք պարզել ու հասկանալ, թե ինչ են սպասում մեզնից այս հրաշալի մանուկները, և խոսել նրանց լեզվով»,- ասաց ՀՀ նախագահի տիկինը:

Սարգսյանի խոսքով՝ ինքը բախտավոր է, որ ստեղծել է պատմություններ, որոնք հավանել են երեխաները:

«Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ ասվեց, որ գրադարանում իմ գրքերը մաշվել են, պատառոտվել: Դա ամենամեծ կոմպլիմենտն է հեղինակի համար»,- ասաց Նունե Սարգսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ