Գլխավոր Հայաստան «Երբ Արփինե Հովհաննիսյանի թիմակիցներն իրենց խոսքում մարդկանց սպառնում էին բռնաբարել, այն...

«Երբ Արփինե Հովհաննիսյանի թիմակիցներն իրենց խոսքում մարդկանց սպառնում էին բռնաբարել, այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լռում էր». ավագանու անդամ

237
0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը Արփինե Հովհաննիսյանի շուրջ համացանցում բարձրացած աղմուկի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երբ Արփինե Հովհաննիսյանի ՀՀԿ-ական թիմակիցներն իրենց հանրային խոսքում մարդկանց սպառնում էին բռնաբարել (Շմայս), ծնոտը պոկել (Թոխմախի Մհեր), մի 20 հատ շարել գլխին (Լիսկա) կամ լրագրողին ասում՝ «թռար ստուց, անբարոյական» (Շուշան Պետրոսյան), այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լռում էր:

Այսօր, չնայած Արփինեն հայտնվել է քաղաքական լուսանցքում, ու հասարակությունը նրան որպես քաղաքական գործիչ մեղմ ասած «չի հանդուրժում», միևնույն է, նրան հասցված անձնական վիրավորանքը լայնորեն քննադատվեց և առաջին հերթին հենց իշխանությունների կողմից:

Քաղաքականության մեջ ազնվությունն ու պարկեշտությունը այլևս այլընտրանք չունեն և դրանք անձերով պայմանավորված չեն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ