Գլխավոր Հասարակություն Երեւանում նշում են Բուն Բարեկենդանը

Երեւանում նշում են Բուն Բարեկենդանը

24
0

Այսօր  արդեն 7-րդ անգամ Երևանում շքերթ-տոնախմբությամբ նշվում է Բուն Բարեկենդանը։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժինը:

Ժամը 13:30-ին  Բուն Բարեկենդանի տոնախմբությունը շքերթով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։

Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: