Գլխավոր Հասարակություն Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ

79
0

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Աղախանյանին պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։

Range Rover-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենային:

Նախնական տեղեկություններով, վթարից տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Աղախանյանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ