Գլխավոր Հայաստան Երեք օրենք եմ դրել շրջանառության մեջ. Ալեն Սիմոնյան

Երեք օրենք եմ դրել շրջանառության մեջ. Ալեն Սիմոնյան

68
0

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Օրերս երեք օրենք եմ դրել շրջանառության մեջ: Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և՝ օգտագործելով բնական լույսը խնայել հոսանք և ոչ միայն:

Օտարերկրյացիների վերաբերյալ, որը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար՝ զարգացնել ֆուտբոլը:

Եվ վերջինը, եղեվնիների վաճառքի վերաբերյալ, որը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել:

Այս երեքը մեծ օրենսդրական փաթեթի մի մասն են, շարունակությունը հաջորդիվ»: