Գլխավոր Սպորտ Երկու թեկնածու ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում

Երկու թեկնածու ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում

38
0

«Պարի Սեն Ժերմենը» նոր մրցաշրջանում կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ։

Թոմաս Տուխելի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը երկու թեկնածուի է դիտարկում որպես թիմի նոր գլխավոր մարզիչ։

ՊՍԺ-ն դիտարկում է «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ու «Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի թեկնածությունները։

Թոմաս Տուխելը գլխավորում է ՊՍԺ-ն 2018 թվականի մայիսից։ Նա ֆրանսիական ակումբի հետ ունի երկու տարվա պայմանագիր։

Armsport.am