Գլխավոր Լուրեր Երվանդ Զախարյանը Բուզանդի փողոցի հարցով 550 հազար դոլար կաշա՞ռք է վերցրել

Երվանդ Զախարյանը Բուզանդի փողոցի հարցով 550 հազար դոլար կաշա՞ռք է վերցրել

433
0

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ, ով պաշտոնեական դիրքը չարաշահելով ապօրինի որոշմամբ օտարել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000 քմ հողատարածքը։

Այդ քաղաքապետը Երվան Զախարյանն է, ում «քաջագործությունները» միայն «Հաղթանակ» զբոսայգով չեն սպառվել։
Տարիներ առաջ մամուլում բազմից հրապարակվել է, որ Բուզանդի փողոցի բնակիչներին ապօրինի տներից տեղահանելու գործում նա մեծ մասնակցություն է ունեցել։

Ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի «Գլխավոր պողոտա» ծրագրի իրացման գոտու կառուցապատման շրջանակներում՝ Կառավարության 2004 թ. որոշման համաձայն։

Գործը հասել էր մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը 14 դիմումի վերաբերյալ կայացրել է որոշում, որի հիման վրա մեր Կառավարությունը որպես փոխհատուցում տվել է 500.000 դոլար գումար:

Ի դեպ, Կառավարությունը 2004 թ. հունիսին 909-Ն որոշմամբ Բուզանդի փողոցին հարող տարածքի կառուցապատման իրավունքը տվել էր «Ավանտուր» ընկերությանը: Հետագայում ներդրումային ծրագիր իրականացնող «Ավանտուր» ՍՊԸ-ն փոխարինվել է «Վիզկոն» ՍՊԸ-ով, որի ղեկավարը՝ Պավել Անդերսոնը, հետագայում հրապարակային հայտարարել է, որ Գլխավոր պողոտայում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար միջնորդավորված 550.000 դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին:

Նախկին քաղաքապետն այս լուրերը երբեք չի հերքել։

Հիշեցնենք, որ Զախարյանը պետական պաշտոնյա է եղել դեռ խորհրդային տարիներից: Նա եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի (2001 թ.), պետեկամուտների (2001-2002 թթ.), էներգետիկայի եւ բնական պաշարների (2014-2016 թթ.) նախարար, Երեւանի քաղաքապետ (2003-2009 թթ.), զբաղեցրել է այլ բարձր պաշտոններ։


Հավելենք, որ «Հետքը» տարիներ առաջ հոդված էր հրապարակել, որում բացահայտել էր, որ Զախարյանի զավակները Չեխիայում AREVS ընկերություն են հիմնել, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ: Զախարյանն ինքն էլ խոստովանել էր, որ տղան բիզնեսներ ունի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ